Foto

Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը: Նրանք հանդիպել են ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ պատվիրակությունների ընդլայնված կազմերով։


Հայկական կողմից ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։


Հիշեցնենք, որ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ։ Փետրվարի 4-ին Փաշինյանն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը: