Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․․․ Այս մասին գրված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում՝ Սամվել Կարապետյանի նկարին կից։
Հիշեցնենք, որ այսօր Արմենիան Սպուտնիկը հայտնել էր, որ Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն «Երևան-կենտրոն» ՔԿՀ:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր: Կիրառվել էր տնային կալանք և գրավ:









