Foto

74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանը:

Նա հունվարի 15-ի կեսօրին դուրս է եկել Ազատության պողոտայի բնակարանից և այլևս չի վերադարձել։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։