Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հաստատել են պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի հրաժարականը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի խորհրդարանը։
Նշվում է, որ Շմիգալի հրաժարականի օգտին քվեարկել է 265 պատգամավոր։ Դենիս Շմիգալը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հուլիսից, մինչ այդ նա եղել է երկրի վարչապետը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի առաջին փոխվարչապետ, թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆեդորովը։









