ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան մի շարք լրատվամիջոցների ներկայացրած հայցից հետո հայտարարել է, որ Սպիտակ տունը պայքարում է ոչ թե մամուլի ազատության, այլ «կեղծ լուրերի» դեմ։
«Դրանք կոռումպացված են, նպատակաուղղված գործում են, ամենուր տարածված են, ամբողջությամբ համակարգված և բացարձակապես անվերահսկելի։ Սա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, և այն պետք է անհապաղ դադարեցվի», – Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում «կեղծ լուրերը» տարածվել են «քաղցկեղային ուռուցքի» նման։









