Foto

Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների սպառնալիքներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան զգուշացնում է ծանր հետևանքների մասին նրանց համար, ովքեր պլանավորում են արտասահմանից ոգեշնչված անկարգությունները որպես պատրվակ օգտագործել Իրանի դեմ 2025 թվականի հունիսին կատարված ագրեսիան կրկնելու համար։ Նման գործողությունները նաև սպառնալիք են ներկայացնում համաշխարհային միջազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր «օգնություն» Իրանում ցուցարարներին և սպառնացել էր Իրանի իշխանություններին՝ ասելով, որ նրանք շատ բարձր գին կվճարեն։