Գործադիր իշխանության ղեկավարը ի՞նչ գործ ունի միջամտի եկեղեցու գործերին, մի հատ էլ իր կեցավայրից ուղերձ հղի, այս մասին հարց է հնչեցրել ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ո՞ւր մնաց եկեղեցին անջատված է պետությունից սկզբունքը։
Ժողովրդավարական բաստիոնում արդեն վարչապետի կեցավայրից են եկեղեցու բարենորոգման ծրագիր հռչակում։
Միջազգային կառույցներ, ի՞նչ կա…
Էսա կգաք, լոլոներ կարտաբերեք նիկոլիզմի ժողովրդավար լինելու մասին, չէ՞։
Դե իսկ Փաշինյանն էլ բոլոր հարցերը լուծել է, հիմա զբաղված է հոգեւոր կյանքի բարենորոգումով էլի…
Հայաստանի 240 քառ կմ-ն ազատագրել է ադրբեջանական օկուպացիայից, հայ ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան, արցախահայերի Արցախ վերադարձի հարցը բարով-խերով լուծել է, հիմա էլ զբաղված է եկեղեցու «բարենորոգումով»»,- ընդգծել է Շարմազանովը։









