Foto

Ռիո Ֆերդինանդն առանձնացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը սոցիալական ցանցերում հրապարակել է այն մասնագետների ցանկը, որոնք, ըստ իրեն, կարող են ստանձնել մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ պաշտոնից հեռացել էր Ռուբեն Ամորիմը։

Ֆերդինանդն իր հրապարակման մեջ առանձնացրել է հետևյալ անունները.

«Դե Ձերբի, Տուխել, Խավի կամ Դարեն Ֆլետչեր՝ եթե նրա մոտ ստացվի»,- գրել է Ֆերդինանդը։

Անդրադառնալով նշված թեկնածուների ներկայիս կարգավիճակին՝ հարկ է նշել, որ Ռոբերտո դե Ձերբին ներկայումս գլխավորում է «Մարսելը», որը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Թոմաս Տուխելն աշխատում է Անգլիայի ազգային հավաքականի հետ՝ թիմին դուրս բերելով 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Չավիի վերջին աշխատավայրը կատալոնական «Բարսելոնան» էր, որի հետ նա նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու Սուպերգավաթը։

Դարեն Ֆլետչերն այս պահին զբաղեցնում է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։