Foto

Աբովյանում գործող գազալցակայանում հրդեհի բռնկմամբ պայթյունի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհի բռնկմամբ պայթյունի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած, որը Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչ է։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում պարզել են, որ տեղի է ունեցել գազի արտահոսք, և աշխատակիցը, ըստ նախնական տեղեկությունների, ծխախոտով մտել է ներս, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը:

Պայթյունից տուժած քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր, նա գտվում է վերակենդանացման բաժանմունքում: