Foto

Շվեյցարիայում լեռնադահուկային առողջարանում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Հունվարի 1-ին Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրանս-Մոնտանա լեռնադահուկային առողջարանի բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Sky News-ը։

Շվեյցարական լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհվել է մոտ 40 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 100-ի։

Reuters-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Le Constellation բարում, որտեղ մարդիկ Ամանոր էին նշում։ Ոստիկանության խոսնակի խոսքով՝ այդ պահին ներսում եղել է ավելի քան 100 մարդ։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել։

Կրանս-Մոնտանա հանգստավայրը գտնվում է Վալե կանտոնում՝ Շվեյցարիայի կենտրոնական Ալպերում, Մատերհորնից 40 կիլոմետր հյուսիս։