Foto

2026 թ-ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ

Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։

Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կներառվեն առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգում։

Հակոբյանի խոսքով` գոյություն ունեն բազմաթիվ բացառություններ, որոնք շտապօգնության տրամաբանության մեջ են։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի կանչ անպատասխան չի մնա, և եթե շտապօգնության կանչը տրամաբանության մեջ է, ապա այն անպայման կսպասարկվի աշխատախմբի կողմից։ Իսկ եթե կանչը շտապօգնության տրամաբանությունից դուրս է, ապա այն կուղղորդվի համապատասխան առողջապահական օղակներ»,–ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։