ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի Գարեգին Նժդեհի 140-ամյակն է:
Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն:
Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը պաշտամունքի գաղափար:
Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին ու մեր հայրենիքի բոլոր նվիրյալներին»:









