Foto

Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Մասիս համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։
Արդեն երկու ամիս է՝ Դավիթն իշխանության ապօրինի որոշումների հետևանքով գտնվում է բանտում։
Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու։
Սա է այսօրվա իրողությունների ողջ տրամաբանությունը․ իրենք երկրի շահերը հանում են սակարկման, իսկ անազատության մեջ հայտնվում են պայքարող և արդարության համար կռիվ տվող մարդիկ»,- գրել է նա։