Foto

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, նա բանտից դուրս կգա և տնային կալանքի տակ կմնա:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր հերթին հայտնուն է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ,

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով:

Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»: