Իտալացի մարզիչ Մաուրիցիո Սարին, որը ներկայումս մարզում է «Լացիոն», հաջողությամբ սրտի վիրահատության է ենթարկվել, հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
66-ամյա իտալացու մոտ ախտորոշվել էր նախասրտերի ֆիբրիլյացիա, ինչի հետևանքով նա ենթարկվել է տրանսկաթետերային աբլացիայի։ Սարին թիմի հետ աշխատանքի կվերադառնա առաջիկա օրերին։
Մաուրիցիո Սարին վերադարձել է «Լացիո» 2025 թվականի հունիսին։ Նախկինում նա հռոմեական ակումբում աշխատել է 2021-ից 2024 թվականներին։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրից հետո «Լացիոն» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը՝ վաստակելով 24 միավոր։ «Արծիվները» հաջորդ տուրում սեփական հարկի տակ կընդունեն «Նապոլիին»։ Հանդիպումը կկայանա հունվարի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 15:30-ին։









