Ռուսական «Սոյուզ» հրթիռային կայանքից նախատեսվում է տիեզերք արձակել երեք իրանական արբանյակ՝ առաքելությունը որակելով որպես Իրանի արբանյակների արտադրության ոլորտում առաջընթացի և Ռուսաստանի հետ տիեզերական համագործակցության ընդլայնման հստակ նշան՝ չնայած պատժամիջոցներին ու սպառնալիքներին, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ Tasnim-ի փոխանցմամբ։
Նա նշել է, որ իրանական երեք արբանյակը նախատեսված է արձակել Ռուսաստանի համագործակցությամբ դեկտեմբերի 28-ին, Թեհրանի ժամանակով ժամը 16:48-ին։ Արբանյակները նախագծվել և կառուցվել են իրանցի գիտնականների կողմից։
«Այս ոլորտում այժմ ներգրավված են և՛ մասնավոր, և՛ պետական հատվածները, ինչը նշանակում է, որ արբանյակներից երկուսը պատկանում են պետական հատվածին, մինչդեռ մեկը մշակվել է մասնավոր հատվածի համար, նշել է Ջալալին։ Արձակումը նաև արտացոլում է Իրանի գիտելիքահեն ընկերությունների բարձր ակտիվությունը տիեզերական ոլորտում, հավելեց դեսպանը՝ ընդգծելով, որ չնայած բոլոր առկա պատժամիջոցներին և սպառնալիքներին, Իրանն այսօր շատ բան ունի ասելու այս ոլորտում», - ասել է դեսպանը։
Անդրադառնալով արբանյակային ոլորտներում Իրան-Ռուսաստան համագործակցությանը՝ դեսպանը նշել է, որ տիեզերական ոլորտում երկկողմ համագործակցությունը շատ լայն է՝ նշելով, որ Ռուսաստանն առաջատար երկիր է տիեզերական հարցերում, ներառյալ՝ արբանյակային տեխնոլոգիաները, հրթիռային կայանքները և արբանյակային արձակումները։
Ջալալին ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարողացել են փոխանցել տեխնոլոգիաների մի մասը և համատեղ աշխատել, համագործակցությունը ներառում է նաև արբանյակային արձակումները։









