Foto

Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Աննա-Դիանա» ՍՊԸ-ին պատկանող (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան) հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝

տեխնիկական սարքավորումների սպասարկման և արտադրական տարածքների մաքրման հնարավորությունը,

սննդամթերքի պաշտպանությունը աղտոտումից, կեղտից, կոնդենսատից ու բորբոսից,

հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի ճիշտ պահպանման պայմանները,

արտադրական տարածքը ապահովված չի եղել բնական և արհեստական լուսավորվածությամբ,

լվացարանները ապահովված չեն եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով,

արտադրական տարածքի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

առաստաղները ապահով չեն եղել և չեն կանխել կեղտի, բորբոսի, մասնիկների թափվելու և խոնավության կուտակման ռիսկը,

սննդամթերքի հետ շփվող սարքավորումները, մակերևույթները, դարակաշարերը, սեղանները չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: