Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի միջև։
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները։ Նրանք ընդգծել են, որ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տեղի ունեցած ինտենսիվ այցելությունները նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առևտրի և հաղորդակցության հարցերը՝ ողջունելով այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերը։ Նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի միջոցով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման հետ կապված սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել են այս ոլորտում աշխատանքները շարունակելու կարևորությունը։
Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ այս հարցի արագ լուծման համար։









