Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Նորավանք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արայիկ Մ․-ի վարած «Nissan Qashqai» մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Ներսես Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել ձյան հաստ շերտով ու ճանապարհը սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չի կատարել այն մաքրելու ուղղությամբ, ինչն էլ հավանաբար եղել է վթարի պատճառներից մեկը։









