ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի 1-ին մասի և 396 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննչական բաժնի քննիչները համագործակցելով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևանի քրեական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ դատարանի թույլտվությամբ խուզարկություններ են իրականացրել Երևանի բնակիչ 44-ամյա Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրում։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարված խուզարկությունների ընթացքում Զ․ Ասատրյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ընդհանուր 0.31 գ. սպիտակ բյուրեղանման զանգված, «Զիփ» փաթեթ՝ լցված 1.08 գ. քաշով սպիտակ փոշենման զանգված և ապակյա գլանակ՝ սպիտակ հետքերով։
Զ․ Ասատրյանի բնակության վայր՝ Կուրղինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ, 2 պահունակ, 9 մմ տ/չ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7․62 մմ տ/չ փամփուշտ, կողային համարը մաքրված «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում առկա 2 փամփուշտով, օդամղիչ ատրճանակ, 2 տարա, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուր՝ պատյանով, 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, «Տրամադոլ» գրառմամբ 16 դեղահաբ, 2 արկղ՝ դեղնականաչավուն զանգվածով, տուփով՝ դեղահաբերով, 6 գլանակ՝ որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և «TH» գրառմամբ դեղահաբ, փաթեթ՝ 1․26 գ. դեղնականաչավուն զանգվածով, տարրա՝ խոտանման հետքերով, ապակե գլանակ՝ մոխրացած հետքերով, 2 փաթեթ՝ դեղնականաչավուն հետքերով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Զ․ Ասատրյանին իրավապահները հայտնաբերել են նույն օրը Վանթյան 61 հասցեում, որտեղից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու և ապօրինի զենք զինամթերք պահելու կրելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք է ավտոքարշակների միջոցով տեղափոխվել Զ․ Ասատրյանի կողմից շահագործվող «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Զ․ Ասատրյանը Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի մոտ ազգականն է, ով աշխատեցնում է Մալաթիայում հայտնի ոսկու շուկան։ Վեջրինը նաև ըստ իրավապահների հենց շուկային տնօրենն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանում իրականացրել էին դիմակավորված հատուկ օպերացիաներ, որի արդյունքում եղել են բերման ենթարկվածներ։
Ոստիկանները Մալաթիայում հայտնի «Ոսկու շուկայի» տարածքում իրականացրած օպերացիայի արդյունքում ոստիկանություն են տեղափոխել Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի փեսային, ով ավելի շատ հայտնի է որպես Մալաթիայի «ոսկու շուկան տիրություն անող» «Լեդի Հակոբի» Զորիկ։
Իրավապահները օպերացիա էին իրականացրել նաև Կուրղինյան փողոցում՝ «Լեդի Հակոբի» ազգականի տանը։ Հիմնականում փնտրել էին թմրամիջոցներ, զենք-զինամթերք և այլ կասկածելի իրեր։
Դեպքի փաստով փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։









