Foto

Փաշինյանը դեկտեմբերի 21-ին ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ նիստին, 22-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Դեկտեմբերի 21-ին Ս.Պետերբուրգում նա կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:», – հավելել է Բաղդասարյանը։