Foto

Կալիֆոռնիայում ավելի քան 130,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Կալիֆոռնիա նահանգում, մասնավորապես՝ Սան-Ֆրանցիսկո քաղաքում, ավելի քան 130,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հաղորդում է ամերիկյան «Power Outage» ծառայությունը

Տրոլեյբուսներն ու տրամվայները կանգ էին առնում ճանապարհի ուղիղ մեջտեղում՝ առաջացնելով խցանումներ։ Հոսանքազրկումը պայմանավորված էր էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհով։

Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Դանիել Լուրին X սոցիալական ցանցում հայտնել է, որ էլեկտրաէներգիայի անջատումն ազդել է հասարակական տրանսպորտի և լուսացույցերի աշխատանքի վրա։ Նա կոչ է արել բնակիչներին մնալ տանը մինչև էլեկտրաէներգիայի վերականգնումը։