ԱՎԿ-ն ներկայացրել է 2025թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում ապրող մշտական բնակչության սեռատարիքային հարաբերակցությունը, ըստ որի՝ 1 454 040-ը արական սեռի ներկայացուցիչներ են՝ 47.3 տոկոսը, իսկ 1 622 212-ը՝ իգական, որը կազմում է բնակչության 52.7 տոկոսը։
Նշենք, որ վերջին՝ 2024 թ.-ի տվյալներով բնակչության թվաքանակը ՀՀ-ում կազմում է 3 076 200 մարդ։
Aysor.am-ի դիտարկմամբ՝ չնայած կանանց թվի առավելությանը՝ ըստ ներկայացված վիճակագրական աղյուսակի՝ ՀՀ-ում ավելի շատ ծնվում են արական սեռի ներկայացուցիչներ և նրանց թիվը մինչև 40-44 տարեկանը գերազանցում է կանանց թվին։
ՀՀ-ում 0-4 տարեկան արական սեռի ներկայացուցիչների հարաբերակցությունը կանանց թվի հետ 6,4%-5,3%-ի է։
Սեռատարիքային հարաբերակցությունը փոխվում է 45-49 տարեկանից և այս տարիքից սկսած՝ կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին՝ 6,0 % տղա-6,2% աղջիկ։










