Foto

ԿԸՀ նախագահը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է երկարաժամկետ համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման «Թայեքս» գործիքի հայաստանյան պորտֆոլիոն համակարգող Լուկա Սավիոլոյի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ մանրամասնելով, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը։

Նշվում է, որ «Թայեքս»-ը կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որը տրամադրում է հիմնականում անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն։ Գործիքը տրամադրում է չորս տեսակի աջակցություն՝ աշխատաժողովներ, փորձագիտական առաքելություններ, գնահատողական առաքելություն, ճանաչողական այցեր։

Հաղորդվում է, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Թայեքս»-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ կարիքներից։