Foto

են՝ Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ. Վահե Դավթյան

2024 թ. Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը չի հասել անգամ 0,5 մլն դոլարի:


Անգամ փակ սահմանների պայմաններում իրականացվող հայ-թուրքական առևտրաշրջանառության տվյալները վկայում են՝ Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: 


Չունի դրա ներուժը: 


Ու առաջիկայում դժվար էլ ունենա՝ հաշվի առնելով երկրի ինտենսիվ ապաինդուստրիալիզացումը, առևտրի և ծառայությունների սեգմենտների գերիշխումը տնտեսության կառուցվածքում:


Առավել ևս այս պատկերը կսրվի սահմանների բացման դեպքում, երբ թուրքական առևտրատնտեսական էքսպանսիան կվերածվի արդյունավետ գեոռազմավարական գործիքի:


Չափազանց վաղ է, հետևաբար, այսօր խոսել սահմանների բացման մասին՝ բերելով այն արտաքին քաղաքականության օրակարգի կենտրոն:


30%-ով ՀՆԱ ակնկալվող աճը հերթական միֆն է, որը անգամ եթե քանակապես ապահովվի, որակապես իր հետևից բերելու է անվտանգային բազում ռիսկեր՝ մսխելով ազգային տնտեսության վերջին մնացորդները:


Բացառապես սեփական արդյունաբերական բազայի զարգացման պարագայում սահմանների բացումը կարող է դրական արդյունք ապահովել:


_________

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան:

Բաժանորդագրվեք ՏԳ-ալիքիս: Հղումը մեկնաբանություններում: