Կանադան որոշել է ավելացնել ռազմականծախսերն Ուկրաինայում։ Նման որոշում է կայացվել պաշտպանականհամագործակցության ծրագրի շրջանակներում, ինչի մասին ասվում է երկրի հաստատված բյուջեի տեքստում, փոխանցում է Lenta-ն։
Նշվում է, որ հիմնական ներդրումները ներառում են 5 տարվա ընթացքում 6,2 մլրդ դոլարի հատկացում Օտտավայի պաշտպանական գործընկերությունների ընդլայնման համար, որտեղ ներառված է նաև Կիևին ռազմական օգնությունը:
«Բացի այդ, հեռանկարում կանադացիպաշտոնյաները հույս ունեն ընդլայնել ռազմական պատրաստությունն ու ծրագրերը միջազգային քաղաքականության ոլորտում», - հետևում է փաստաթղթից:









