Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը 103-րդ տեղում է: Նախորդ աղյուսակի համեմատ` Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը առաջադիմել է 2 հորիզոնականով:
Դասակարգման աղյուսակի առաջատարը փոփոխվել է: Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը այժմ միայն 3-րդն է, իսկ առաջատարը Իսպանիան է: Երկրորդ տեղում Ֆրանսիան է: Լավագույն 10-ի մեջ են նաև Անգլիան, Պորտուգալիան. Բրազիլիան, Նիդեռլանդները, Բելգիան, Խորվաթիան, Իտալիան: