Foto

Ջրվեժում ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդների

Սեպտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ժամը 6.15-ի սահմաններում գողացել են մայրաքաղաքի Հովսեփյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Մերսեդես G 500»-ի անիվի պատյանը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Նոր Խարբերդի բնակիչ՝ 22-ամյա և Էջմիածնի բնակիչ՝ 26-ամյա երկու երիտասարդ: Նրանք սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել և 26-ամյա երիտասարդի «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել են Մարաշի բաժին։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։