Foto

Իտալիայի Սուպերգավաթ․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Իտալական Ա Սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության մասնակիցներին։

Խաղարկության շրջանակում գավաթի համար կպայքարեն «Նապոլին», «Ինտերը», «Միլանը» և «Բոլոնիան»։ Չորրորդ տարին անընդմեջ հանդիպումների անցկացման վայրը կլինի Սաուդյան Արաբիան։ «Ինտերը» կմրցի «Բոլոնիայի» հետ, իսկ «Նապոլին»՝ «Միլանի» հետ։

Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 18-ին և 19-ին, իսկ եզրափակիչը՝ 22-ին։

Հիշեցնենք, որ Իտալիայի Սուպերգավաթն անցկացվում է նոր ձևաչափով։ Գավաթը խաղարկվում է «Քառյակի եզրափակիչ» սխեմայով։ Նախկինում Սուպերգավաթը ներկայացնում էր Ա Սերիայի հաղթողի և Իտալիայի գավաթակրի ուղիղ դիմակայությունը։

Աղբյուրը`ArmSport.am