Foto

288 828 000 դրամ տուգանք՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ»  և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ  ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել է  գերիշխող դիրքի չարաշահման։

Ընդունված որոշմամբ Հանձնաժողովը հանձնարարել է`

դադարեցնել  չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը,

2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ըՀԴՄ սպասարկման ծառայություններ ձեռք բերած տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը վերադարձնել կամ հաշվանցել վերջիններիս՝ հիմք ընդունելով  որոշմամբ նախատեսված բանաձևը։