Foto

Լոռու մարզի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները սեպտեմբերի 8-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 33-ամյա վարորդը գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ ստորագրություն։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: