Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 150-րդ հանդիպումն է անցկացրել Միլանի «Ինտեր»-ի կազմում: Այդ սահմանը կիսապաշտպանը հաղթահարել է նոր առաջնության երկրորդ տուրում «Ուդինեզե»-ի դեմ խաղում։
«Ինտեր»-ի կազմում առաջին անգամ հայ ֆուտբոլիստը խաղացել է 2022 թվականի օգոստոսի 13-ին «Լեչե»-ի դեմ հաղթական խաղում (2: 1), և այդ ժամանակից ի վեր դարձել է խաղադաշտում անփոխարինելի ֆիգուր:
Մխիթարյանը 8 գոլ է խփել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում և Ա Սերիայում Միլանյան դերբիի նման նշանակալի հանդիպումներում: