ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ որևէ անձի կողմից մուտքավճարի պահանջի դեպքում կանխիկ գումար տրամադրելուց։«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ մուտք գործելու համար սահմանված մուտքավճարները կատարվում են բացառապես ՊՈԱԿ-ի պետական հաշվեհամարին փոխանցմամբ կամ անկանխիկ՝ մոտենալով կազմակերպության գրասենյակ։
Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և հորդորում զգուշանալ խարդախություններից։«Հորդորում ենք զերծ մնալ որևէ անձի կողմից մուտքավճարի պահանջի դեպքում կանխիկ գումար տրամադրելուց»,– ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ մուտքավճարները սահմանված կարգով կատարելու դեպքում ՊՈԱԿ-ի կողմից տրվում է անցագիր։Անցագրերի տրամադրումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ` 09:00-18:00 ժամանակահատվածում։ Շաբաթ և կիրակի օրերին այցելությունների դեպքում անհրաժեշտ է նախօրոք ձեռք բերել անցագիրը։