Foto

«Զանգեզուրի միջանցքի» բացման համար խոչընդոտ կա․ Սիլաև

«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալՀայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները ոչ մի կապ չունեն Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։ Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Նիկոլայ Սիլաևը, փոխանցում է Lenta-ն։

Մասնագետը գնահատել է Հնդկաստանի և Պակիստանի կողմից Երևանի և Բաքվի՝ ՇՀԿ-ին անդամակցության արգելափակման ազդեցությունը տրանսպորտային երթուղու պլանների վրա։

«Նախ, նրանց պայմանավորվածությունները ոչ մի կապ չունեն ՇՀԿ-ի հետ։ Երկրորդ՝ «Զանգեզուրի միջանցքի» վացման խոչընդոտն է այն պայմանը, որ Հայաստանը պետք է փոխի օրենսդրությունը։ Ինչը շատ լուրջ է», - ասել է Սիլաևը։