Սեյսմոլոգները Կամչատկայի արևելյան ափին 24 ժամվա ընթացքում գրանցել են 5.0 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։
«Կորդինատներ՝ 51.7625 հյուսիսային լայնություն, 158.7123 արևելյան երկայնություն։ Մագնիտուդ՝ 5.0», - ասվում է հաղորդագրության մեջ։
Վարչությունը նշել է, որ ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Պետրոպավլովսկ-Կամչատկայից 145 կմ հեռավորության վրա՝ Խաղաղ օվկիանոսում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 46.1 կմ խորության վրա։
Հուլիսի 30-ին Կամչատկայի ափին տեղի է ունեցել 8.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ։ Այս սեյսմիկ իրադարձությունը տարածաշրջանում ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։ Այդ ժամանակ Կամչատկայում մտցվել էր բարձր տագնապի ռեժիմ։ Երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել Խաղաղ օվկիանոսում, որի սպառնալիքի մասին հայտարարել էին Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆիլիպինների իշխանությունները։
Բացի այդ, դա հանգեցրեց հրաբխային ակտիվության աճի։ 625 տարվա ընթացքում առաջին անգամ սկսեց ժայթքել Կրաշենիննիկով հրաբուխը, ակտիվացան Ավաչինսկի և Կլյուչևսկի հրաբուխները։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի