Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X սոցիալական ցանցում հայտնել է, որ ժամանել է Կիև։
«Ուկրաինայի անկախության այս օրը և երկրի պատմության այս կարևորագույն պահին Կանադան ուժեղացնում է իր աջակցությունն ու ջանքերը՝ Ուկրաինայում արդար և տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - նշել է Քարնին։
Ինչպես հաղորդում է 24-րդ ալիքը, սա Կանադայի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա։
Կայարանում Կանադայի վարչապետին դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ավելի վաղ Քարնին հայտարարել էր, որ 2025 թվականի օգոստոսի 25-ից 27-ը կայցելի Լեհաստան, Գերմանիա և Լատվիա։