Foto

Լոռիում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Փամբակ գետում

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Վահագնի գյուղի Վահագնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա, և փակել գազաբալոնի փականը իսկ դեպքի վայրին ականատես քաղաքացիները հայտնել են, ոչ մինչ փրկարարների ժամանումը 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել և հեռացել:

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի և դեպքի վայրը լքած քաղաքացիների ինքնությունը։