Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- բնակիչներին հորդորում են փրկարար ծառայությունից: