ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի առաջնորդները բացառում են Ուկրաինային զենքի մատակարարման որևէ սահմանափակում կամ երկրի` ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումից հրաժարվելը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրանց համատեղ հայտարարությանը։
Նրանք նշել են, որ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի իր տարածքների վերաբերյալ՝ որպես Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման մաս։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Կիևի դաշնակիցները պատրաստ են շարունակել ճնշումը Մոսկվայիվրա, խստացնել պատժամիջոցները և ընդլայնել տնտեսական միջոցառումները Ռուսաստանիռազմական տնտեսության վրա ճնշում գործադրելու համար` մինչև երկարատև և արդարխաղաղության հասնելը։