Պակիստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը վերջին 48 ժամում հասել է առնվազն 321-ի, հաղորդում է Reuters-ը։
Նահանգային աղետների դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ զոհերի մեծ մասը՝ 307 մարդ, գրանցվել է Խայբեր-Պախտունխվա լեռնային նահանգում։