Foto

Թուրքիան` աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը։ Երկրների դասակարգման ցանկը հիմնված է միջազգային տվյալների, այնպիսի գործոնների վրա, որոնք հստակորեն ազդում են տարածաշրջանների վրա։ Այդպիսիք են հակամարտությունների սրացումը, քաղաքական անկայունությունը և սոցիալական անկարգությունները:

Նշվում է, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամերը, քաղաքացիական անկարգությունները և ահաբեկչական սպառնալիքները, էական դեր են խաղում վտանգավորության մակարդակի որոշման գործում:

Անվտանգային խնդիրները խորանում են հատկապես Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և որոշ ասիական երկրներում:

Աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը ըստ «Global Guardian»-ի՝

1.Ռուսաստան

2.Ուկրաինա

3.Սուդան

4.Կոնգո

5.Եմեն

6.Աֆղանստան

7.Սիրիա

8.Հարավային Սուդան

9.Իսրայել

10.Մալի

2–րդ տասնյակում՝ 16-րդ տեղում Իրաքն է, 17-րդ տեղում՝ Պաղեստինը, իսկ 18-րդ տեղում՝ Թուրքիան է։

Թուրքիային հաջորդում է Պակիստանը։

Ermenihaber