Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը խոսել է ՀԱՊԿ շրջանակներում զորավարժությունների նախապատրաստման մասին։
Վիտեբսկի մարզի զորավարժարանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը կանցկացվի երեք զորավարժություն՝ «Որոնում», «Էշելոն» և «Փոխգործակցություն» խորագրերով:
Ռուսաստանի Դաշնության ստորաբաժանումների մի մասն արդեն ժամանել է տվյալ զորավարժարան, սպասվում է ՀԱՊԿ այլ երկրների զորակազմի ժամանումը: Այս զորավարժությունները նույնպես անցկացվում են պլանային ռեժիմով։