Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 55-ամյա Լենա Վ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արփի Ա․-ն և 24-ամյա Դիանա Մ․-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։