Foto

Հովիկ Աբրահամյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատական առաջին նիստն ավարտվեց

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց, դատական առաջին նիստն ավարտվեց։

Դատավորը նշել է, որ, երբ ինքը դատախազությունում է եղել այս գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն է արել։

Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ Աբրահամյանին փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել: