Foto

«Մեր ծրագրերում նմանատիպ խնդիր կամ վրիպակ լինելը բացառված էր»․ «Կենտրոն» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել

«Կենտրոն» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել․

««Կենտրոն» հեռուստաընկերությունն այսօր Մոսկվայից, երեկ ուշ երեկոյան՝ եվրոպական երկրներից հեռախոսազանգեր է ստացել առ այն, որ «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրվում է ոչ հայկական և հեռուստաընկերության ձեռագրին ոչ համապատասխան կոնտենտ:

Հեռուստաընկերության ծրագրերում որևէ նմանատիպ խնդիր կամ վրիպակ լինելը բացառված էր, հետևաբար խնդիրը պետք էր փնտրել ՀԸ հետ առնչություն չունեցող տիրույթում:

ՀԸ մասնագետների ստուգումները պարզեցին, որ որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք:

Հետևաբար, աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հեռուստադիտողներին շնորհակալ ենք ուշադրության և տեղեկացնելու համար: ՀՀ սահմաններից դուրս վերահեռարձակողի հետ կապ հաստատվել է, խնդիրը վերացման փուլում է, պատճառը ՀԸ-ն պարտադիր կպարզի:

Բարի դիտում Ձեզ»: