ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն Ալյասկայում կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:30-ին՝ թարգմանիչների ներկայությամբ դեմ առ դեմ զրույցով:
Ինչպես նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Պուտին-Թրամփ գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, սակայն կշոշափվեն նաև այլ թեմաներ, ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը:
Նա հավելել է, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները կանցկացվեն «5-ը 5-ի դիմաց» ձևաչափով։ Ռուսական պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Աղբյուրը՝ tert.am