Foto

Ռուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակել

Բաքվում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝  դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու պահանջով։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ «մեղադրական եզրակացության» ռուսերեն թարգմանության մեջ կան մի շարք հակասական կետեր։ Միջնորդությունը դատավորը մերժել է, այնուհետև շարունակել հարցաքննել իբրև «տուժող» ներկայացող անձանց։ Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 19-ին։