Foto

Հայաստանում օգոստոսի 4-10-ը սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն չի արձանագրվել. ՀՎԿԱԿ

2025 թվականի 32-րդ շաբաթվա (04.08-10.08) ընթացքում Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն չի արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

«Նշված ժամանակահատվածում ՍՇՎ-ներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.2 անգամ, իսկ նախորդ՝ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.3 անգամ։

Ընդհանուր դեպքերի 72.2%-ն արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։

Թոքաբորբով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1․2 անգամ, իսկ նախորդ՝ 2024 թ․ միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ նույնքան ցածր։

Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։

Այլ շնչառական վարակներից 3 նմուշում հայտնաբերվել են ռինովիրուսի հարուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։