Դոնալդ Թրամփը սոցցանցում անդրադարձել է իր, Փաշինյանի ու Ալիևի ընկերությանն ու վերջին օրերի գլխավոր թեմային։
«Մեծ պատիվ է եղել լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են», - գրել է նա։
Այսօր՝ Aysor.am