Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում կրկին երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Այս անգամ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ: Այն գրանցվել է շուրջ 11 կմ խորության վրա:
Ավելի վաղը՝ օգոստոսի 10-ի երեկոյան, նույն տեղում, նույն էպիկենտրոնով գրանցվել էր 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ինչին զոհ էր գնացել 1, իսկ վիրավորվել՝ 29 մարդ: